«Ուրալ»-ով վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկված 4 զինծառայողներից մեկի վիճակը ծանր է։ Մյուս երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը։
Նրա խոսքով, ծանր վիճակում գտնվող զինծառայողն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուս երեքը, որոնք կոտրվածքներ և սալջարդեր են ստացել, բուժում են ստանում զինվորական հոսպիտալում։
«Մեզ մոտ գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վիրահատության չեն ենթարկվել։ Ինչ վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող զինծառայողին, ապա նրա առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ չունեմ»,- ասաց Արտաշես Խաչատրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին