Վրաստանին վերաբերող բանաձևի և Արցախի միջև զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ. Դավիթ Բաբայան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն առաջին անգամ Վրաստանի օգտին բանաձև է ընդունել։ Թեև այնտեղ ասված է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, միջազգային ու տարածաշրջանային մոնիտորինգի այլ մեխանիզմներ զրկված են Աբխազիայում ու Ցխինվալիում գործելու հնարավորությունից, այնուամենայնիվ «բանաձևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս մեկ անգամ նշում է Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականության ու սուվերենության նկատմամբ ունեցած հարգանքի մասին»:
Այսպիսով՝ սա վրացական մամուլը համարում է Վրաստանի դիվանագիտական հաղթանակ։
Պարզելու՝ արդյոք այս իրադարձությունը որևէ կերպ կազդի Արցախի հիմնախնդրի վրա, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
Վերջինս նկատեց, որ ցանկացած այլ երկրի օրինակի հետ զուգահեռներ անցկացնել պետք չէ։
«Սա վերաբերում է միայն Վրաստանին և այս առումով արտացոլում է Արմուտք-Ռուսաստան հակասությունները, որովհետև ըդգծված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց հաշվի առնելով այն, որ Վրաստանն ունի նաև մասամբ ճանաչված 2 սուբյեկտներ, բանկան է, որ սա ինչ-որ ձևով նաև քաղաքական խնդիրներ է առաջացնում։ Այնպես որ, կրկնում եմ, սա վերաբերում է լոկ Վրաստանին, որևէ ձևով զուգահեռներ անցկացնել Արցախի հետ ճիշտ չէ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան