Սամվել Բաբայանը կալանավորվել է
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում է ընդունել քիչ առաջ: Սամբել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Panorama.am-ին ասաց, որ դատարանի որոշումն անպայման բողոքարկելու է:
Հարցին, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրվել Ս.Բաբայանին, նա նշեց, որ այդ մասին վաղն ամբողջական տեղեկատվության կտրամադրի, միաժամանակ հավելեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է:
Նշենք, որ Ս. Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական որևէ շահարկումն այստեղ անթույլատրելի է. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է