Ռուսաստանի և Հայաստանի հավատարիմ որդին
Մարտի 24-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ստեփան Միկոյանը, Անաստաս Միոկայանի մեծ որդին: Ո՞վ է եղել Ստեփան Միկոյանը Ռուսաստանի և Հայաստանի համար: «Գազետա» լրատվական գործակալությունը ծավալուն անդրադարձ է կատարել Ստեփան Միկոյանի կյանքի ու գործունեությանը:
Հայաստանը աշխարհին շատ հայտնի անուններ է տվել, հպարտության են արժանի Մարշալ Հովհաննես Բաղրամյանը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, ինչպես նաև Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրները:
Սանահին գյուղը գտնվում է Լոռու մարզի տեսարժան մի վայրում, Դեբեդ գետի ափին: Այն հայտնի է իր վանական համալիրով, որը 9-10րդ դարերում հայտնի էր ամբողջ քրիստոնեական աշխարհին: Գյուղը տեսարժան է նաև «МиГ-21» մարտական ինքնաթիռի հուշարձանով: Այս հուշարձանի գոյությունը պատահական չէ, քանզի այս գյուղում են ծնվել Անաստաս և Արտեմ Միկոյանները:
Անաստասի որդիներն ու փոքր եղբայրը՝ Արտեմը իրենց կյանքը նվիրել են ավիացիային՝ Ստեփանը, Ալեքսեյը և Վլադիմիրը դարձել են օդաչուներ, իսկ Արտեմը և Վանոն՝ ավիակոնստրուկտորներ:
Տարբեր են եղել ավիատորների ճակատագրերը, սակայն բոլորն էլ իրենց հետքը թողել են ռուսական ավիացիայի և տիեզերագնացության պատմության մեջ: Օդաչու եղբայրները մասնակցել են հայերնական մեծ պատերազմին, նրանք կարող էին օգտվել հոր հովանավորչությունից և ծառայությունն անցնեին թիկունքում, բայց դա Միկոյան ընտանիքի սկզբունքներին դեմ էր:
1942թ.-ին Ստալինգրադի երկնքում զոհվեց Վլադիմիրը, 1943թ.-ին նրան փոխարինեց Ալեքսեյը, իսկ մեծ որդին՝ Ստեփանը պաշտպանում էր Մոսկվայի երկինքը 1941թ.-ին, մարտնչել է Ստալինգրադում և Լենինգրադում 12-րդ գվարդիական ավիացիոն գումարտակի կազմում: Եղբոր՝ Ալեքսեյի հետ պատերազմն ավարտել են մարտական երկու պարգևներով և կապիտանի կոչումով:
Ալեքսեյը պատերազմից հետո ծառայել է Խորհրդային միության օդուժում, ծառայությունն ավարտել է գեներալ-լեյտենանտի կոչումով:
Ստեփան Միկոյանն իր հուշերում պատմել է, որ իր գործունեության ընտրության մեջ հայրը չի միջամտել, սակայն որոշակի անհանգստություն ունեցել է հատկապես, երբ լսել է որդիների պատմությունները:
Ստեփան Միկոյանը աշխատել է որպես ավիափորձարկիչ, որի ռիսկայնությունն ավելի բարձր է: Ստեփանը փորձարկել է հարյուրից ավելի թռչող սարքեր 3400 ժամերի ընթացքում:
Ստեփան Միկոյանը փորձարկել է նաև հանրահայտ «МиГ-25» գերձայնային ինքնաթիռը: Հորեղբայրը՝ Արտեմը և Գլեբ Լոզինո-Լոզինսկին մեծ ջանքեր թափեցին այդ նախագծի իրականացման գործում: Արդյունքում Գլեբը ստացավ աշխատանքի հերոսի, իսկ Ստեփանը Խորհրդային միության հերոսի կոչում:
1978 թվականից Ստեփան Միկոյանը գլխավորել է օդանավերի փորձարկման «Молния» գիտաարտադրական միությունը, գլխավորել է բոլոր տեսակի փորձարկումները թե վարժասարքերով և թե իրական ինքնաթիռներով: Ղեկավարել է «Բուրան» օդանավի նմանօրինակի օդային բոլոր փորձարկումները:
Թոշակի անցնելուց հետո Ստեփան Միկոյանը վարել է ակտիվ հասարակական և հրապարակախոսական գործունեություն ռադիոյում և հեռուսատատեսությունում, նկարահանվել է 4 ֆիլմերում հրատարակել է 3 մենագրություն:
Ստեփան Միկոյանը տիրեց երկնքին ՄԻգ-ով և հեռացավ ինչպես «Բուրան»:
Միկոյանները անձնվիրաբար և հավատով ծառայել են Ռուսաստանին՝ վարելով հասարակ կենսաձև: Նրանք չեն շրջագայել արտասահմանյան կուրորտներում, ինքնաթիռով շնիկներին ման չեն ածել, թանկարժեք ժամացույցների հավաքածու չեն ունեցել իրենց չեն պարգևատրել տարատեսակ պարգևներով, բազմամիլիոնանոց հավելավճարներ չեն գրել իրենց: Նրանք բոլորը, իրենց տեղերում աշխատել են 16-18 ժամ օրվա ընթացքում, առանց արձակուրդների ու հանգստյան օրերի: