Մահացել է Ավո Ուվեզյանը
Մարտի 24-ին Ֆլորիդայի իր բնակարանում մահացել է հայ ճանաչված ջազ-դաշնակահար և հանրահայտ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը: Երկու օր առաջ՝ մարտի 22-ին, նա դարձել էր 91 տարեկան: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է cigaraficionado.com կայքը:
«Այո, թերևս, ես իսկապես երջանիկ մարդ եմ: Իսկ գիտե՞ս, թե ինչն է պակասում կատարյալ երջանկության համար` Հայրենիքում լինելն ու Արարատ լեռը տեսնելը»,- տարիներ առաջ ասել էր ամերիկյան էստրադայի խորհրդանիշներից մեկը դարձած «Strangers in the Night» լեգենդար երգի հեղինակը, ով նաև ստեղծել է նույնչափ լեգենդար «Avo» սիգարային բրենդը՝ Ավո Ուվեզյանը:
Նա երազանք ուներ՝ լինել Հայաստանում:
«Անպատճառ պետք է գամ Հայաստան»,- ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետի հուշամեդալով պարգևատրման արարողության ժամանակ ասել էր նա:
auroraprize.com կայքից տեղեկանում ենք, որ Ավո Ուվեզյանի հայրը` Հակոբը, ծագումով Մարաշից է, իսկ մայրը` Սաթենիկը, ծնվել է Խարբերդում: Ծնողները հասցրել են գաղթել Թուրքիայից հայերի զանգվածային ջարդերից առաջ: Ավոն արդեն Բեյրութում է ծնվել: Ընտանիքը երաժշտական էր: Կոմպոզիտորի և երգչուհու որդին ի սկզբանե գիտեր, որ իր ապագան կապված է լինելու նոտաների ու դաշնամուրի հետ:
Ուվեզյանի հաջողությունները բիզնեսի ոլորտում նույնչափ զգալի էին, որքան և ստեղծագործական ասպարեզում: Սիգարների արտադրության և մարկետինգի ոլորտում որոշակի փորձ ունեցող իր ընկերոջ` Ժակ Մելքոնյանի համառ խորհրդով նա որոշել էր ոսկերչությունը փոխարինել ծխախոտային բիզնեսով: Սեփական արտադրանքն Ավոն անվանել է իր անունով, որը հայերենում նշանակում է «բարի լուր»: Մի օր Ֆիդել Կաստրոն անձամբ զանգահարել է Ուվեզյանին և խնդրել «Avo» սիգարների մի քանի տուփ ուղարկել իրեն: Իսկ Ջորջ Բուշ ավագը մի անգամ մոտեցել է Ավոյին հյուրանոցում` ծանոթանալու իր սիրած սիգարների արտադրողի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան