Միգրանտների մեծ մասն այս տարի ուղևորվել է Իտալիա
2017 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական ափեր հասած գաղթյալների թիվը գերազանցել է 25 հազարը, «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Մարտի 22-ի տվյալներով՝ գրեթե 3 ամսում ծովային ճանապարհով Եվրոպայի երկրներ է հասել 25 170 մարդ։ Համեմատության համար կազմակերպությունը ներկայացնում է անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, երբ Եվրոպա են ժամանել ավելի քան 163 հազար ներգաղթյալներ։ Նրանց մեծ մասն այս տարի (ավելի քան 80 տոկոս) ուղևորվել է Իտալիա, իսկ 2016-ին՝ Հունաստան։
Եվրոպական ափեր հասնելու ժամանակ զոհվածների թիվը կազմել է 559, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 554։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիան ընդունել է երկրում անօրինական միգրանտների ազատ տեղաշարժման արգելքի մասին օրենքը
- Գերմանիայի բնակչությունը 83 միլիոնի նշագծին է մոտեցել միգրանտների հաշվին
- Միջերկրական ծովում 4.6 հազար միգրանտ է խեղդվել
- Տարեսկզբից Միջերկրական ծովով ավելի քան 260 հազար միգրանտ ժամանել է Եվրոպա