Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են Ղրղզստանի նախագահի թեկնածուի կողմնակիցներին
Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են ավելի վաղ Ազգային անվտանգության պետկոմիտեի մոտ ձերբակալված նախկին պատգամավոր Սադիր Ժապարովի կողմակիցների ցույցը: Այս մասին գրում է lenta.ru-ն։
«Նրանք մի քանի անգամ փորձել են ճեղքել շինության շղթան։ Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հանդարտեցնել ցուցարարներին, սակայն ամբոխից պլաստիկ շշեր, քարեր են նետել, հարձակվել ոստիկանների վրա։ Բախումների արդյունքում վնասվել է մեկ ավտոբուս։ Մի քանի քաղաքացի ձերբակալվել է»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Մեկ օր առաջ Ժապարովը հայտարարել էր Ղրղզստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, որոնք տեղի կունենան 2017 թվականի աշնանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան