Շարմազանով. Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը
ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրը պետք է իրենից կախված ամեն ինչ անի՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Իր ելույթում Շարմազանովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը պաշտոնապես դատապարտել է Հայաստանի նկատմամբ իրականացրած դեկտեմբերյան դիվերսիան՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «սադրանք»:
«Հարկ եմ համարում նշել, որ բացի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մեր ռուս խորհրդարանական գործընկերների հայտարարություններից, ՀԱՊԿ մյուս դաշնակիցները զերծ մնացին Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարություններից: Ադրբեջանի նման վարքագիծը սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի հանդեպ: Ուստի, ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների դատապարտող հայտարարություններն առավել քան անհրաժեշտություն են»,-ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ խորհրդարանական հայաստանյան պատվիրակությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանդես է գալիս կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:
«Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք՝ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն, խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:
Հուսով եմ՝ միջազգային հարթակներում համախմբված աշխատելու և միմյանց աջակցելու դեպքում մենք կարող ենք մեր դրական ներդրումն ունենալ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության հաստատման և ամրապնդման գործում»,-ելույթում նշել է ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Հետմահու պարգևատրվեցին Չինարիի դիվերսիան կասեցրած զինծառայողները
- ԵԽ գլխավոր քարտուղարին նյութեր է ներկայացվել Չինարի գյուղի մոտ ադրբեջանական դիվերսիայի մասին
- Չինարիի նկատմամբ հակառակորդի հարձակումը եղել է թիրախավորված. ՄԻՊ Հատուկ զեկույց
- Չինարիի դիվերսիոն փորձը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերի կողմից վտանգ չկար. ՄԻՊ
- ՊՆ. ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում
- ՀԱՊԿ-ն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախմանը
- Չինարիի գյուղապետ. «Ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վսյո»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին