Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ենթաշտաբերի ցուցապաստառները
Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից hայտնում են, որ այսօր Լենինգրադյան 48/4 հասցեով և Վ. Համբարձումյան 12/6 հասցեով գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից ահազանգ է ստացվել կենտրոնական շտաբ առ այն, որ ոչնչացվել է այդ ենթաշտաբերի ցուցապաստառները:
«Ուրիխանյանի կենտրոնական շտաբից հաղորդում է տրվել Արաբկիրի և Մաշտոցի ոստիկանության բաժիններ: Սա արդեն Ծառուկյան դաշինքի թեկնածուի պաստառների ոչնչացման երկրորդ դեպքն է, սակայն բացահայտված մեղավոր դեռևս չկա: Եզրակացությունները թողնում ենք ընտրողներին»,- հայտնում են Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը