Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համանախագահները ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները։
Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին