Միջպետական ծրագրերով 16 հայ ուսանող կրթություն կստանա Չինաստանում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2017-2018 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար չինական կողմից հատկացված 16 կրթաթոշակային տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 50 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով՝ 17, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 27, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 6 հոգի:
Կրթաթոշակային տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ բակալավրի կրթական ծրագրով տրամադրվել է 8, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 5, ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 3 տեղ:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդների անունները հրապարակված են Խ. Դաշտենցի անվան Երևանի թիվ 114 ավագ դպրոցում: