«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում». Փաստաբան
«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Կալանավորման փաստով հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Սույն գործով թե հետագայում ինչ կլինի ես գուշակությամբ չեմ զբաղվում: Մենք գործ ունենք միայն փաստերի հետ»,-«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ շատ վաղաժամ է այդ մասին խոսելը, ես առայժմ որևէ հիմք չունեմ ենթադրություններ անելու, որ սա կրում է քաղաքական բնույթ։ Եթե նախաքննությունը օբյեկտիվորեն ընթանա, իսկ այս պահի դրությամբ գտնում եմ, որ օբյեկտիվ է, այսինքն՝ Սամվել Բաբայանի իրավունքների խախտում տեղի չի ունեցել։ Նրա հետ կապված բոլոր գործողությունները կատարվել են իմ մասնակցությամբ, կատարվել են օրենքով սահմանված կարգով։ Ինչ հարցաքննություններ, որ տեղի է ունեցել արձանագրվել են ճիշտ, որևէ իրավունքի խախտում նրա նկատմամբ չեմ տեսել։ Հետագայում արդեն կպարզվի նախաքննությունը ինչ հունով է ընթանում, օբյեկտի՞վ, թե՞ հակառակը։ Դա արդեն հետագան ցույց կտա»,-հավելեց փաստաբանը։
Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի անդամների կողմից Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հայտարարություններին, փաստաբանը նշել է, որ դա նրանց կարծիքն է և նրանք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել:
Փաստաբանը հրաժարվեց բացել փակագծերն ու պարզաբանել՝ ինչ առնչություն ունի Սամվել Բաբայանը օրինազանց ճանապարհով Հայաստան «Իգլա» ներկրելու փորձ կատարած անձանց հետ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորել էր։ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ ասված էր
«Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք»։
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Քաղաքական հետապնդումներ են Սամվել Բաբայանի, մեր դաշինքի նկատմամբ
- Գլխավոր դատախազություն. Սամվել Բաբայանն ընդունել է իրառնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
- Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածով
- Սամվել Բաբայանը կալանավորվել է
- ԱԱԾ-ն Սամվել Բաբայանի մեղավորությունն ապացուցող ձայնագրություններ ունի. ՀԺ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում