Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է կալանավորել նախկին նախագահին
Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է հասնել նախկին նախագահ Պակ Կին Հենի կալանավորմանը: Նա մեղադրվում է կոռուպցիոն սկանդալին մասնակցություն ունենալու մեջ:
«Մեղադրյալը չարաշահել է իր հսկայական իշխանությունն ու նախագահի կարգավիճակը, որպեսզի ընկերություններից կաշառք ստանա և խախտել է նրանց կորպորատիվ կառավարման ազատության իրավունքը»,-Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ՝ ասված է դատախազության հայտարարության մեջ:
Մեղադրող կողմը նաև նշում է, որ Պակ Կին Հենը «պետական գործերի մասին կարևոր գաղտնի տեղեկատվության» արտահոսք է թույլ տվել:
«Սա առաջացնում է լրջագույն հարցեր»,- նշված է փաստաթղթում:
Դատախազությունն ընդգծում է, որ հավաքել են մեծ թվով ապացույցներ, բայց մեղադրյալը հերքում է մեղադրանքների մեծ մասը: Նրանք պնդում են, որ ապագայում ապացույցները ոչնչացնելու վտանգ կա:
Փաստաթղթերից հայտնի չէ, թե արդյոք նախկին նախագահին ձերբակալելու թույլտվություն տրվել է, թե ոչ: Դատարանի ներկայացուցիչները դեռևս չեն տալիս մեկնաբանություններ:
Ճապոնական «Կիոդո» գործակալությունը միաժամանակ հայտնում է, որ նախկին նախագահին ձերբակալելու հարցումն ուղարկված է դատարան:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը մարտի 10-ին հաստատել էր նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտից հետո բանակը բերվել է մարտական վիճակի
- Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հենի իմպիչմենտը
- Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան