Մերկելը գագաթնաժողովի է հրավիրել Իվանկա Թրամփին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային հրավիրել է ապրիլին Բեռլինում կայանալիք տնտեսական գագաթնաժողովին, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Մերկելն Իվանկային հրավիրել է՝ Վաշինգթոն կատարած իր այցի ժամանակ։
Կանանց քսանյակի W20 գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն տնտեսական և սոցիալական գործընթացներին կանանց մասնակցության վերաբերյալ խնդիրներ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իվանկա Թրամփը սեփական աշխատասենյակ կունենա Սպիտակ տանը, թեև չի կարող զբաղեցնել որևէ պաշտոն։