«Անկասկած, զինվորի կողքին կանգնած ենք». Սեյրան Օհանյան
«Մենք ունենք Զինված ուժերի կիրառման պլան, դրա համաձայն Զինված ուժերը գործելու են, նաև դրա համատեքստում յուրաքանչյուր պետության ագրեսիայի դիմագրավման բոլոր ուղղությունները, մեխանիզմները պետք է ընթացքի մեջ դրվեն և իրականացվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե կրկնվեն ապրիլյան դեպքերը, ինչպիսի՞ հակահարված կարող է տալ հայկական կողմը:
Նա նաև նշեց, որ ռազմական իրավիճակներում արագ փոփոխություններ են կատարվում, ուժերն ավելի կենտրոնանում են երկիրը պաշտպանելու ուղղությամբ:
««Շանթ-2015» զորավարժութունը ցույց է տվել մեր պատրաստվածության մակարդակը: Այսօրվա իշխանությունները պատրաստ են, մենք էլ մեր հնարավորության շրջանակներում, անկասկած, զինվորի կողքին կանգնած ենք»,- ասաց Ս. Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին