ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույց. Քարոզարշավն ընթանում է օրենքի շրջանակներում
ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույց է հրապարակել ՀՀ-ում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ, որում նշված է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին հավասար հնարավորություն է ընձեռվել քարոզարշավի համար։
Զեկույցի համաձայն՝ արդի տեխնոլոգիաների օգտագործումն ուղղված է կանխելու կրկնաքվեարկությունները, ուրիշի փոխարեն ընտրություն կատարելը։
Զեկույցում նաև նշվում է, Խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին հավասար հնարավորություն է ընձեռվել քարոզարշավի համար։ Քարոզարշավն ընթանում է ազատ մթնոլորտում՝ թույլ տալով մասնակիցներին բացահայտ կերպով մեկնաբանել քաղաքական տեսակետները և գնահատականները, ընտրողներին ծանոթացնել նախընտրական ծրագրերի հետ։
Դիտորդական առաքելությունը նաև նշում է, որ ընտրական նոր օրենսգքրի ընդունումը ուղղված է ընտրական համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև արդար քաղաքական մրցակցության ապահովման հավելյալ երաշխքիներին, քաղաքական կուսակցությունների գործունեության ակտիվացմանը և ընտրական գործընթացներին մասնակցությանը:
Զեկույցի համաձայն նախընտրական պայքարին մասնակից քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավ են անցկացնում: Քարոզարշավն առնանձնանում է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ: ԱՊՀ երկրների դիտորդները ներկա են գտնվել քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքներին:
«Քարոզարշավն ընդհանուր առմամբ ընթանում է գոևրծող օրենքի շրջանակներում»,- նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին