Բանակցային սեղանին գտնվող պլան-առաջարկը նոր ուղիներ, լուծումներ է դիտարկում. ՄԽ համանախագահ
«Երկու կողմերն էլ հստակ պատկերացնում են այդ պլանը, բայց չի նշանակում, որ համաձայն են պլանին: Շրջանառվող այդ պլանը շատ մանրամասն է, հստակ է, վստահ եմ՝ բոլոր կողմերի ղեկավարները հասկանում են, թե ինչ է այդ պլանում»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով ներկայացված պլանի վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը:
Նա նշեց, որ դիվանագիության խնդիրն այն է, որ ձևավորեն պայմաններ, որպեսզի նրանք սեղանի շուրջ նստեն և հնչեցնեն այն հարցեր, որոնց վերաբերյալ ունեն անհամաձայնության:
«Տարիների ընթացում շատ պլանների եմ ծանոթացանել: Այն պլանը, որ սեղանին է դրված, արմատականորեն չի տարբերվում նախկինում շրջանառված պլաններից: Լավ, միջազգայնորեն հավանության արժանացած պլան է, ԵԱՀԿ-ն է աջակցում դրան, համանախագահներն են աջակցում դրան»,- ասաց ամերիկացի համանախագահը՝ հույս հայտնելով, որ երկու կողմն էլ կցանկանան բանակցել այս պլանի շուրջ, կհասնեն այնպիսի լուծման, որում բոլոր կողմերը կարող են շահող համարվել:
Հարցին, թե ինչպե՞ս է կոչվում այդ պլանը, Ռ. Հոգլանդն ասաց. «Մենք չենք օգտագործում կոնկրետ Լավրովի պլան անունը, չենք ասում Լավրովի պլան: Բոլորս գիտենք որտեղից է եկել, դիվանագիտորեն սա կոչում ենք բանակցային սեղանին գտնվող պլան-առաջարկ:
Տարիների ընթացքում տարբեր պլաններ, հայտարարություններ են եղել, այն, ինչ այժմ սեղանին է գտնվում, տարբեր պլանների հղկված, փայլեցված տարբերակն է: Արդյո՞ք կրնօրինակն է նախկին պլաններից մեկի: Ոչ, սա նոր ուղիներ, լուծումներ է դիտարկում, որոնք կարող են հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լինել»:
Նա նաև ասաց, որ պլանը երեք մասից է բաղկացած, համընդգրկուն է, բայց տեղին չի համարում մանրամասներ ներկայացնել դրա վերաբերյալ, քանի որ երկու կողմերը, որոնք բանակցում են դրա շուրջ, առանձին հարցերի շուրջ պետք է աշխատեն:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի համանախագահ. Պետք է միշտ զգուշություն հանդես բերենք հրապարակավ խոսքում
- Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին