
Թուրքիան պատրաստ է ռուսներին ընդունել ներքին անձնագրերով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել ներքին անձնագրերով փոխադարձ այցեր կատարելու հարցը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու գործակալությունը:
«Մինչ այդ տխուր իրադարձությունը (նկատի ունի 2015թ. նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումը-Գազետա.ռու) այդ թեմայով լուրջ բանակցություններ են եղել: Այժմ, երբ մեր հարաբերությունները բարելավել են, մենք կարող ենք շարունակել բանակցությունները»,-ասել է Չավուշօղլուն:
Նա նաև ընդգծել է, որ օդանավակայաններում արդեն սկսել են տեղադրել սարքեր՝ նման փաստաթղթերը ստուգելու համար: