Քաղաքական 18:30 27/03/2017 Հայաստան

Բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է. Ռիչարդ Հոգլանդ

«Մենք չենք կարող խնդիրը լուծել, մենք փորձում ենք հաշտեցնել, ստեղծել նախապայմաններ, որ խնդրում ներգրավված առաջնորդները կարողանան վերջնական լուծում կայացնեն, որից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Նրա խոսքով,  համանախագահների ամեծամեծ խնդիրն է շարունակել միջնորդական ջանքերը, հանդիպում են երկրների ԱԳ նախարարների, նախագահների հետ, լրագրողների, քաղհասարակութան, գործարարների հետ, լսում են, փորձում են գտնել ընդհանուր եզրեր, ճանապարհ, որով կարող են առաջ շարժվել:

«Հավաստիացնում եմ, որ սերտորեն աշխատում եմ մյուս երկու համանախագահների հետ, միասին ժամերով նստում ենք, խոսում ենք բոլոր մանրամասների մասին, մեր միջև տարաձայնություններ, սուր տարաձայնություններ  չկան: Նույնը նաև վերաբերում է մեր երկրների իշխանություններին: Նույնիսկ եթե մեր երկրների  միջև այլ հարցերի շուրջ տարաձայնություններ կան, այս այն հարցն է, որի շուրջ մենք շատ լավ կարողանում ենք միասին աշխատել, ինչի համար շատ հպարտ եմ»:

Նա նաև ասաց, որ ԱՄՆ-ն ունի նոր նախագահական վարչակազմ Վաշինգտոնում, այս պահի դրությամբ իրենց   քաղաքականությունը մնում է անփոփոխ,  ամբողջովին հավատարիմ են  համանախագահների գործընթացին,  պատրաստ են աշխատել բոլոր  կողմերի հետ գտնելու այնպիս լուծում, որը կհանգեցնի խաղաղության:

Հարցին, թե քաղաքագետների գնահատմամբ, ղարաբաղյան կարգավորման հարցը փակուղի է մտել, ԵԱՀՄ ՄԽ համանախագահն ասաց. «Ես չէի ցանկանա այս պահին օգտագործել փակուղի բառը:   Մենք գիտենք, որ բանակցային գործընթացը, իրոք, շատ դանդաղել է, չափից դուրս դանդաղել է, դրա համար ասում ենք, որ այժմ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: 

Նույնիսկ եթե մարդիկ խոսում են պատերազմի մասին, վատթարագույն լուծումն է, լուծում չէ: Բոլորի համար անհրաժեշտ է, որպեսզի լինի լուծում, որը կապահովի խաղաղություն, բարեկեցություն»: 

Նա չհամաձայնվեց, որ Մինսկի խմբի համանախագահների ոչ հասցեական հայտարարությունները թույլ են տալիս, որ բռնություններ տեղի ունենան. «Չեմ համաձայնվի, որ ապրիլյան պատերազմը համանախագահների կողմից արված հայտարարությունների կամ այդ հայտարարությունների բացակայության պատճառով էր: Դուք տեսնում եք մի մակարդակը: Մեկ այլ մակարդակում ևս կան աշխատանքներ: Չեմ կարծում, որ հայտարարությունները կարող էին խթանել պատերազմը»:
Խոսելով մարտի 11-ին Բաքվում համանախագահների ունեցած հանդիպումների մասին,  նա նշեց, որ չի կարող ասել, թե ինչ են քննարկել, բայց հավաստիացրեց.  «Մենք, անշուշտ, խոսել ենք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների մասին: Մենք լիովին հավատացած ենք, որ  վստահության ձևավորմանն ուղղված միջոցները  դեռևս իրենց արժեքը, արդիականությունը պահպանում են, ցանկանում ենք, որ դրանք իրականացվեն: Մենք պետք է փորձենք ապահովել այն պայմանները, որ առաջնորդները նորից միմյանց հետ նստեն, խոսեն այս հարցերի մասին, որովհետև սա է միակ ողջամիտ  ճանապարհը որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել: Բռնության ճանապարհով, պատերազմի միջոցով դա չի կարող լինել: Ազգային, քաղաքական  պատճառներով երբեմն այս կամ այն առաջնորդը կարող է խոսել բռնության, պատերազմի մասին: Մյուս  կողմն էլ կարող է ասել՝ մենք էլ ենք պայքարելու, անպատասխան չենք թողնելու: Բայց ուզում եմ ասել, որ դրանք  պետք է լինեն միայն բառեր, երբեք չդառնան գործողություն: Հիմա փորձում ենք ձևավորել այն պայմանները, որպեսզի հնարավոր լինել խոսել, գտնել լուծման իրական ճանապարհ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հակամարտության կարգավորման վերջնաժամկետ կա՞, հնարավո՞ր է Մինսկի խումբն ինչ-որ պահի պարտադրի որևէ լուծում, համանախագահն ասաց. «Երբեք նման ժամկետ չի եղել: Համանախագահները  երբևէ որևէ լուծում չեն պարտադրի: Դա մեր աշխատանքը չէ: Մեր աշխատանք է խոսել  բոլոր խաղացողների հետ, կողմերի հետ, խրախուսենք, որպեսզի նրանք վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Այդ լուծումն իրենք ենք գտնելու»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}