Քաղաքական 13:38 27/03/2017 Հայաստան

Բորիս Նավասարդյանը ներկայացրեց քարոզչության լուսաբանման մտահոգիչ հարցերը

«Եթե նույնսիկ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պասիվ են, ապա հեռուստաընկերություններն ընկնում են քաղաքական ուժերի հետևից, որպեսզի պահպանեն հավասարությունը: Դա նկատելի է բոլոր հեռուստաընկերությունների պարագայում, դրական երևույթ է»: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացնելով հեռարձակվող լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները, ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Մոնիտորինգի խումբն  ԵԽ-ի ու ԵՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում ուսումնասիրել է միայն հեռարձակվող լրատվամիջոցները, որոնց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ են գործում:

Նախապես պլանավորել են հեռարձակվող 10 լրատվամիջոցների մշտադիտարկում, սակայն ԵԱՀԿ ծրագրերի սառեցման  հետևանքով դրանց թիվը կրճատվել է՝ դառնալով 5:

Մոնիտորինգը կատարել են երկու ժամանակահատվածի համար՝ փետրվարի 15-ից մարտի 4-ը և քարոզարշավի պաշտոնական մեկնարկի երկու շաբաթները:

«Օրենսդրական որևէ կարգավորում առաջին ժամանակահատվածի համար բալանսավորված լուսաբանման համար չկա, սակայն քաղաքացիների ընտրության վրա կարող են ազդեցություն ունենալ նաև այդ ընթացքում արված լուսաբանումները: Մենք առաջարկել ենք, որ կարգավորումները տարածվեն նաև այդ ժամանակաշրջանի վրա, սակայն չեն ընդունել»,-ասաց Նավասարդյանը:

Նրա կարծիքով, 27 օրը բավարար չէ բալանսավորված տեղեկատվություն ապահովելու համար:
Նավասարդյանը նշեց, որ երկու շաբաթվա մշտադիտարկման արդյունքների հիման վրա դժվար է վերջնական  գնահատական տալ, ընտրություններում վերջին երկու շաբաթում բալանսն ամբողջությամբ կարող է փոխվել: Ապրիլի 4-ին կներկայացվեն մշտադիտարկման վերջնական արդյունքները:

Մոնիտորինգի իրականացման ընթացքում մեթոդաբանության առումով որոշակի դժվարություններ եղել են վարչապետ  Կարեն Կարապետյանի լուսաբանման հետ:

«Առաջին անգամ ընտրությունների պատմության մեջ ՀՀԿ-ական բարձր պաշտոններ զբաղեցնող երկու անձինք ընդգրկված չեն ցուցակներում: Վարչապետը ամենակարևոր ուժն է քարոզչության առումով»,-ասաց նա

Որոշվել է, կառավարության նիստը վարող վարչապետի լուսաբանումը չի համարվում ՀՀԿ-ի լուսաբանում, իսկ եթե վարչապետը քարոզչական հանդիպումներ է ունենում, կամ հանդիպումներ, որտեղ երևում է ՀՀԿ լոգոն, ապա դրանք համարվում են ՀՀԿ-ի լուսաբանում:

«Եթե նա լիներ ցուցակի առաջին երեք համարներից որևէ մեկը, առնչություն ունենար, ապա դա կհամարեինք ՀՀԿ լուսաբանում»,-բացատրեց ակումբի նախագահը:

Մշտադիտարկման արդյունքում իրավական հետևանքներ չունեցող մի խախտում են արձանագրել, դա պայմանավորում են հեռուստաընկերությունների ֆինանսական միջոցների սղությամբ:  Այս քարոզչության ընթացքում ավելի հաճախ է պատահում, քան երբևէ. «Խոսքն այն մասին է, որ նույն տեսանյութը օգտագործում են մի քանի հեռուստաընկերություններ: Կան սյուժեներ, որոնք կրկնվում էին չորս ալիքով: Դա կարող էր տարբեր տևողություններ ունենալ, բայց պարզ էր, որ նկարվել է նույն օպերատորի կողմից, ինչը ցանկալի չէ, քանի որ քողարկված գովազդի դրսևորումներ կան»։

Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ դժվարություններ է ներկայացնում նաև տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների լուսաբանումը, չկան հստակ օրենսդրական կարգավորումներ:

«Այստեղ պայքարն անձանց մեջ է, ոչ միայն այլ կուսակցությունների ներկայացուցիչների միջև, այլև ներկուսակցական պայքար է ընթանում: Քանի որ օրենքով կարգավորված չէ, թեկնածուները շատ են, խնդիրներ են առաջանում»,-ասաց Նավասարդյանը:

Մոնիտորինգի արդյունքները ներկայացնող Նավասարդյանը բարձրաձայնեց էթիկայի խախտման մասին, որն առավել շատ հանդիպել է փետրվարի 15-ից մարտի 4-ն ընկած հատվածում, ինչը պայմանավորված է հեռուստաընկերություններից մի քանիսի կուսակցական լինելով: Պաշտոնական քարոզչության ընթացքում այդ խախտումները չեն եղել:

«Մենք այս ընթացքում հինգ հեռուստաընկերությունների կողմից գրանցել ենք էթիկայի 31 խախտում, որից 21-ը «Կենտրոն» հեռուստաընկերությունն է արել: «Ծառուկյան» դաշինքի մասին դրական հիշատակումների առյուծի բաժինը հենց այդ հեռուստաընկերությանն է: Եթերի կուսակցականացման երևույթը, ցավոք սրտի, դեռ կա»,-ասաց նա, ավելացնելով, որ «Կենտրոն» ու «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններն ավելի վաղ են սկսել քարոզչությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}