Չինաստանի պատվիրակությունը Հայաստանում ծանոթացել է մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրտվական ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությանն ընդունել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ով կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրների լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից:
Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում իրականացվելու է ծրագիր՝ անվտանգ և որակյալ ձկան և մեղրի արտադրության կազմակերպման համար
- Մեղրի արտահանման ծավալները նվազել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին