Այս պահին ՄԱԿ-ի նոր բանաձևի անհրաժեշտութուն չկա. ՄԽ ամերիկացի համանախագահ
«Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում էի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Քննարկեցի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը տեղի պատկան ղեկավարության հետ: Նրանք ինձ հավաստիացրեցին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով հացին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն գրում էր, որ կողմերի միջև բախման հավանականությունը շատ մեծ է, անհրաժեշտ է, որպեսզի լինի ՄԱԿ-ի բանաձև, որը կդատապարտի հրադադարի խախտումները, սա թույլ կտա կանխել իրավիճակի սրացումը, ի՞նչ է մտածում Մինսկի խումբն այս մասին:
Ռիչարդ Հոգլանդի խոսքով, այս պահի դրությամբ ԵԱՀԿ-ն է որպես միջազգային կառույց, որ այս գործընթացում առաջնորդող դերակատարում ունի, իրենք որպես ԵԱՀԿ մաս, այս պատասխանատվությունը ստանձնում են:
«Նաև կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը՝ ելնելով պայմաններից, անհրաժեշտությունից, կարող ենք նաև դիմել ՄԱԿ-ին: Չնայած դուռը մեզ համար բաց է, չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ապագայում գուցե դա անհրաժեշտ լինի, և եթե լինի իրական քայլ դեպի խաղաղություն միգուցե մենք դիմենք ՄԱԿ-ին՝ օգնելու մեզ: Այս պահին, կարծես, առանձնահատուկ անհրաժեշտութուն չկա ՄԱԿ-ի նոր բանաձևի համար»,- ասաց Ռիչարդ Հոգլանդը:
Հարակից հրապարակումներ`
- Բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է. Ռիչարդ Հոգլանդ
- Բանակցային սեղանին գտնվող պլան-առաջարկը նոր ուղիներ, լուծումներ է դիտարկում. ՄԽ համանախագահ
- Ամերիկացի համանախագահ. Պետք է միշտ զգուշություն հանդես բերենք հրապարակավ խոսքում
- Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա