
Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում,-տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
- Դավիթ Հարությունյան. Վտանգավոր երևույթ է լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը