Սերգեյ Մալիյ. Հայաստանին պարտվելու գործում միայն ես եմ մեղավոր
Ղազախստանի ազգային հավաքականի պաշտպան Սերհեյ Մալիյը մեկնաբանել է Հայաստանի հավաքականից պարտություն կրելու փաստը: Այս մասին գրում է sports.kz-ն։
«Շատ դժվար խաղ էր, և մեր թիմն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավ արդյունքի հասնի։ Սակայն թույլ տրված սխալները հանգեցրին պարտության։ Հասկանում եմ, որ խաղի արդյունքը զայրացրել է ղազախ շատ երկրպագուների։ Կարծում եմ, որ Հայաստանին պարտվելու գործում միայն ես եմ մեղավոր, մյուս տղաներին չարժե ոչինչ ասել։
Ես, որպես հասուն մարդ, հասկանում եմ՝ ինչ սխալ եմ գործել և արդարացումներ չեմ փնտրում։ Ամբողջ կոլեկտիվը՝ մարզիչներն ու տղաները, դաշտում հաղթանակի համար ներդրեցին ամեն ինչ։ Ամբողջ քննադատությունը կարող եք ուղղել ինձ, ես այն պատրաստ եմ ամբողջությամբ ընդունել»,- ասել է ֆուտբոլիստը։