ВЦИОМ. Հարցվողների 72 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) մարտի 17-24-ը Հայաստանում անցկացրած սոցհարցմանը մասնակցած 1600 քաղաքացու 72 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը:
Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը: «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին» սոցիալական հարցումն (2-րդ փուլ) անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով:
Վ. Ֆյոդորովն ասաց, որ չնայած այն բանի, որ բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից և տնտեսական զարգացման տեմպերից, դրական են գնահատում կառավարության գործունեությունը:
Միաժամանակ նա նշեց, որ Կ․ Կարապետյանի դրական իմիջը հենց ամենաշատն է ազդում ՀՀԿ-ի վարկանիշի բարձրանալու վրա՝ հանդիսանալով վարկանիշային թեկնածուներից հետո երկրորդ գործոնը։
Հարցումը ցույց է տվել, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական պոտենցիալը հիմնվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահության բարձր մակարդակով՝ 87 տոկոս: ՀՀԿ-ին մեծ աջակցություն է ցուցաբերում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը՝ 84 տոկոս, որի վարած կառավարության գործունեությունն, ինչպես արդեն նշվեց, հարցվածների 72 տոկոսը դրական է գնահատում: «Ելք» դաշինքը նույնպես ուժեղ առաջնորդ ունի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի (59 տոկոս):
Հարցվողների գերակշիռ մեծամասնությունն ընտրություն կատարելիս կողմնորոշվում է թեկնածուների անձնական հատկանիշներով, ոչ թե նրանց կուսակցական պատկանելիությամբ, իսկ իդեալական թեկնածուն, քաղաքացիների պատկերացմամբ պետք է լինի բանակցելու ունակությամբ, կոնֆլիկտներից խուսափող, երիտասարդ ռեֆորմատոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան