
ՀՀ-ն բարձր է գնահատում ԱՄՆ կարևոր դերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում. Նալբանդյան
«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ցուցահանդեսի բացմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, հավատացած է, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով իրենց կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել:
Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ հետ ձևավորված սերտ, բարեկամական գործընկերությունը:
«Մեծապես կարևոր է այն աջակցությունը, որ ԱՄՆ-ն մշտապես ցուցաբերում է Հայաստանում ժողովրդավարական հաստատություների, կառույցների, ընտրական գործընթացների, քաղահասարակության ամրապնդմանը»,- նշեց Է. Նալբանդյանը: