Իլոն Մասկը մշակում է ուղեղն ու համակարգիչն իրար միացնող տեխնոլոգիա
Ամերիկացի միլիարդատեր, գյուտարար Իլոն Մասկը որոշել է չսահմանափակվել էլեկտրական մեքենաների արտադրությամբ, հրթիռներ գործարկելով, ինչպես նաև հանդես գալ հավակնոտ գաղափարներով՝ մասնավորապես մարդկանց ուղարկել Մարս մոլորակ:
Ինչպես գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal-ին, Իլոն Մասկը հիմնել է Neuralink անվանումով նոր ընկերություն, որը կմշակի տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան միացնել մարդու ուղեղը և համակարգիչը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ ընկերությունն ուսումնասիրում է «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիան, որը թույլ կտա մարդկանց անմիջապես հաղորդագրություններ փոխանցել համակարգչին՝ առանց ֆիզիկական ինտերֆեյսի:
Տեխնոլոգիան ենթադրում է ուղեղի մեջ էլեկտրոդների իմպլանտացիա: Այսինքն՝ մարդիկ կկարողանան վերբեռնել և ներբեռնել իրենց մտքերը համակարգչից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները