Իսրայելը իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցի զբոսաշրջիկներին հորդորել է, որ զերծ մնան Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան այցելություններ կատարելուց: Գրում է «Էրմենիհաբեր»-ը, տեղեկացնելով, որ զգուշացումն արվել է Փեսախից (հրեական զատիկ) առաջ:
Հայտարարության մեջ կոչ է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին:
Թուրքիան ներառվել է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Իսկ Եգիպտոսը և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում: Նշվում էր, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»:
Վերոնշյալ երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել այդ երկրների սահմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան