Լուկաշենկո. Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը մտադիր չէ վիճել ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի հետ, այդ թվում նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով:
«Մենք (Հայաստանի հետ) մտերիմ ժողովուրդներ ենք եղել և այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, սակայն նրանք նույնպես մեզ համար մտերիմ ժողովուրդ են... Ինչո՞ւ պետք է մենք Հայաստանի կամ Ադրբեջանի հետ վիճենք», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն Մինսկում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Լապշինի արտահանձնմանը՝ Լուկաշենկոն ասել է. «Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանն ինձ Լապշինի մասին ոչինչ չի ասել: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել մեկ երկիր` Ադրբեջանը: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի` ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին: Թող գնար` ուր ցանկանում էր: Սակայն ձերբակալեցին: Ինտերպոլը տեղյակ էր: Մենք` որպես օրինապաշտ, տեղեկացրել էինք: Իսկ ո՞ւմ պետք է մենք նրան փոխանցեինք: Նրան, ով հետախուզում էր հայտարարել»:
Լուկաշենկոն նաև հավելել է, որ ոչ ոք չի ցանկացել Լապշինին տանել և որ ոչ մի երկիր չի ցանկացել նրան վերցնել՝ նկատի ունենալով այն երեք երկրներին, որոնց քաղաքացի է համարվում Լապշինը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՄԻՊ-ը պատասխանում է panorama.am-ի հարցմանը
- ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
- Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով
- ՀՀ-ի մասնակցությունը Լապշինի հետ կապված այս պրոցեսում համարում եմ խնդրահարույց. Սիմոն Բաբայան
- Կարեն Բեքարյան. Ադրբեջանի նպատակը Լապշինը չէ
- Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք է. Էդուարդ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան