Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը
Վրաստանում մարտի 28-ից սկսել է գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը։ Այսպիսով, այսօրվանից Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով, առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մուտքի արտոնագրի ռեժիմ ենթադրում է ազատ տեղաշարժ Շենգենյան գոտու երկրներ, որը ներառում է ԵՄ 22 անդամ-երկրներ և 4 ոչ անդամ երկրներ (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա), ինչպես նաև Շենգենի 4 թեկնածու երկրներ (Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա և Խորվաթիա)։
Այսպիսով, Վրաստանի քաղաքացիները իրավունք են ստանում 180 օրվա ընթացքում 90 օրյա ժամկետում գտնվել Եվրամիության Շենգենյան տարածքի երկրներում: