Փաշինյանը պատասխանել է Աշոտյանի հորդորին
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հորդորին՝ ներողություն հայցել «այն հազարավոր մարդկանցից, ում թույլ է տվել պիտակավորել բավականին անբարոյական խոսքերով»։
Նշելով, թե ՝«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից», Փաշինյանը, մեղմ ասած, մերժել է Աշոտյանին։
Հիշեցնենք, որ Արարատ քաղաքում քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Կրթական համակարգը արմատից դեգրադացված է և այդ կրթական համակարգի հանրապետական կատարածուներին պետք է արմատախիլ անել, որովհետև նրանք մեր երեխաներին արդեն դպրոցում սարքում են ընտրական պրոցեսի անդեմ մասնակիցներ՝ նրանց մտցնելով բոնբաներկաների, մատանիների, մաստիկաների և մանր փող հավաքելու հարաբերությունների մեջ»:
Իսկ դրան նախորդել էր մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների քարոզչական հավաքագրումը ծնողներին՝ ՀՀԿ-ի օգտին: ՈՒ թեև այս փաստը սոցիալական ցանցերում վաղուց էր խոսվում, նման, անթույլատրելի քարոզչությունը ու ճնշումը ծնողներին որևէ վարչական մարմնի կողմից որևէ կերպ չէր արգելվել:
Ի դեպ՝ Panorama.am-ի լրագրողին էլ փորձել էին ցուցակագրել հիվանդանոցից (հարակից նյութերում):
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը Փաշինյանին հորդորեց ներողություն խնդրել
- Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
- ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
- Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան