Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
Քաթարն առաջիկա 3-5 տարվա ընթացքում բրիտանական տնտեսության մեջ ներդնելու է 5 միլիարդ ֆունտ ստերլինգ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նախօրեին հայտարարել է Քաթարի ֆինանսների նախարար Ալի Շերիֆ ալ-Էմադին Լոնդոնում կայացած Քաթարի ներդրումային համաժողովի ժամանակ:
Նման հայտարարություն նախարարն արել էր Brexit-ից երկու օր առաջ, ինչն առիթ է դարձել, որպեսզի եվրոպական ընկերությունների մի մասը հանդես գան հայտարարությամբ՝ Բրիտանիայում աշխատանքային ծրագրերի վերանայման վերաբերյալ կամ նույնիսկ գլխամասային գրասենյակները մայրցամաքային Եվրոպա տեղափոխելու մասին:
Ավելի վաղ նույն համաժողովի ընթացքում Բրիտանիայի միջազգային առևտրի հարցերով նախարարը խոստացել էր կրկնապատկել Քաթարի հետ առևտրական գործարքների արտահանումային ֆինանսավորումը մինչև 4,5 միլիարդ ֆունտ ստերլինգ: Իր հերթին Քաթարի վարչապետը Բրիտանիան անվանել էր Քաթարի ներդրումների համար առաջնահերթ երկիր:
Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզե Մեյը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրները դառնալու են Բրիտանիայի համար տնտեսական գլխավոր գործընկերներից մեկը: Նա նաև հայտարարել էր տարածաշրջանի մի շարք երկրների հետ երկկողմ առևտրային նոր համաձայնագրերի մշակման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան