Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի
Մինսկում կայացած «Belarus: Trade Finance 2017» կոնֆերանսի շրջանակներում Կոնվերս Բանկի թիմը ճանաչվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ոլորտում «Introduction to Trade Finance» առցանց ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը՝ արժանանալով ՎԶԵԲ-ի «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին:
«Կոնվերս Բանկը նման մրցանակի է արժանացել առցանց ուսուցման ծրագրին մասնակցած աշխատակիցների աննախադեպ թվի և գրանցված բացառիկ արդյունքների շնորհիվ` Բանկի 116 աշխատակիցների գերակշռող մասը ծրագիրն ավարտել է՝ ապահովելով առավելագույն հնարավոր արդյունքներ»,-նշում են բանկից:
«Սա նշանակալի ձեռքբերում է: Մենք ուրախ ենք , որ Կոնվերս Բանկը հանձն է առել հասնել ամենաբարձր չափորոշիչներին: Առցանց վերապատրաստման այս դասընթացը եզակի է իր տեսակի մեջ. Այն մասնակիցներին խորացված գիտելիքներ է տալիս առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև ընձեռում է միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,-ասել է ՎԶԵԲ-ի ՎԶԵԲ-ի Առևտրի Աջակցման ղեկավար և Միջազգային Առևտրի Պալատի Խորհրդի Նախագահ Ռուդոլֆ Փյութսը:
Աղբյուրը նշում է, միաժամանակ, ՎԶԵԲ-ի «Trade Exchange» ամսագրի՝ միջազգային առևտրի ֆինանսավորման խնդիրներին նվիրված «Trade Finance Clinic» միջազգային մրցույթում Բանկի Միջագային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանի պատասխանները ճանաչվել են լավագույնը և նա արժանացել է «2016 expert - TRADE EXCHANGE» միջազգային մրցանակին:
«Կոնվերս Բանկում բարձր են գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Վերջինս հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկաներում Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը բազմակողմանի է՝ ընդգրկելով ինչպես առևտրի ֆինանսավորման, այնպես էլ ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման ոլորտները: Համագործակցության շրջանակներում նշված կազմակերպությունը մշտապես աջակցում է Բանկին՝ ընձեռելով մեր աշխատակիցների տեխնիկական վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման և միջազգային ֆինանսական զարգացումներին և միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,-հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008 թ.-ից ի վեր և ներկայումս ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. Բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին, ինչը վկայում է համատեղ ծրագրերում նորարարական մեխանիզմների օգտագործման արդյունավետության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում նոր՝ «Card2cash» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործառույթների իրականացումը
- Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար
- Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է
- Հայփոստը և Կոնվերս Տրանսֆեր հայաստանյան վճարահաշվարկային համակարգը հանձնել են ուղեգրեր և դրամական պարգևներ
- Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել
- Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ
- Կոնվերս բանկի մեկ տասնյակից ավելի մասնաճյուղեր կաշխատեն դեկտեմբերի 31-ին, հունվարի 4-ին և 5-ին
- Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը
- Կոնվերս Բանկը հայտարարում է զեղչային ցանցի ընդլայնման մասին
- Կոնվերսբանկը Համազգային թատրոնից հինգշաբթի գնված տոմսերի արժեքի 20 տոկոսը կվերադարձնի
- Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ
- Ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով. Կոնվերս Բանկ
- Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով
- Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը
- Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival ակցիայի արդյունքները
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն Դարձել է Կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի դաշվարկային դամակարգի անդամ
- 2014-ին Կոնվերս Բանկի զուտ շահույթն աճել է շուրջ 5 անգամ
- Կոնվերս Բանկը վերաբացում է Նոր Նորք մասնաճյուղը
- Կոնվերս Բանկը ներկայացրել է mConverse մոբայլ բանկը
- Նոր մրցույթ՝ Կոնվերս բանկից
- Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրել է իր ծառայությունները