Հուշարձաններ, վանքեր, էկոտուրիզմ. Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը
Արցախը դիվերսիֆիկացնում է զբոսաշրջային արդյունքը. կրոնական ուղղությունը զարգացնելուց բացի, զարկ է տրվում զբոսաշրջության ոլորտում պատմամշակութային վայրերը որպես զբոսաշրջային արդյունք ներկայացնելու գործընթացին: «Արցախպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Իննա Սիմոնյանը և նշել, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը տալիս է իր արդյունքը: Այսօր համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող բազմաթիվ պատմամշակութային վայրեր զբոսաշրջային մեծ հոսք են ունենում:
«Ցանկացած հայտնի պատմաշակութային վայր` լինի Գանձասարը, Տիգրանակերտը, Ամարասը, տարվա ընթացքում բավական մեծ զբոսաշրջիկների հոսք է ընդունում: Եթե հինգ տարի առաջ ունեինք հիմնականում կրոնական ուղվածության հուշարձաններ, որտեղ զբոսաշրջիկներ էին այցելում, այն է եկեղեցիներ, վանքեր, ապա այսօր Արցախում զբոսաշրջային արդյունքը բավական դիվերսիֆիկացված է: Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում, Տողի մելիքական ապարանքում, Հունոտի կիրճում և այլ վայրերում ստեղծված են բարենպաստ պայմաններ, կան համապտասխան ենթակառուցվածքներ, իրականցվում են բարեկարգման աշխատանքներ, ինչն էլ նպաստում է զբոսաշրջիկների այցին»,-ասել է նա:
Պատմամշակութային վայրերը զբոսաշրջության ոլորտում որպես առանձին արդյունք ներկայացնելու համար այս տարի զգալի աշխատանք է նախատեսված: Արցախի մի շարք պատմամշակութային վայրերում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված են ծրարգեր, որոնք արդեն Արցախի կառավարությունը հաստատել է:
2017 թվականին կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում կիրականացվեն Տող գյուղի պալատական համալիրի և շրջակա տարածքի վերականգման ու բարեկարգման աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև Տումի գյուղի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման, ինչպես նաև Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքները: Միաժամանակ կկատարվեն հուշարձանների մաքրման, դրանց տարածքների բարեկարգման և կազմակերպման աշխատանքներ:
Իննա Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ասկերանի բերդի կոնսերվացման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Վերը նշվածը վերջնական ցանկ չէ, սրանք պետական ծրագրեր են, դրանցից բացի, զգալի աշատանքներ են կատարվելու մասնավոր հատվածի հետ:
Դեռ 2016 թվականին հուշարձանների վերականգնման ոլորտում աշխատանքներ են տարվել Տող գյուղում՝ «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում և Ասկերանի բերդում:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջնորդությամբ և բարերարների միջոցներով վերականգնվել են Շահումյանի շրջանի Դադիվանքի շրջակայքում գտնվող 4 մատուռներից 2-ը, իսկ մյուս մատուռների ու Դադիվանքի գլխավոր մուտքի վերականգնման աշխատանքները շարունակվում են և ավարտին կհասցվեն 2017 թվականին:
Իննա Սիմոնյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է նաև էկոտուրիզմի զարգացման հարցը: Այդ նպատակով կշարունակվի համագործակցությունը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»հիմնադրամի հետ: Խնդիր է դրված բարենպաստ պայմաններ ապահովել ներդրողների համար:
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում ընթանում են Մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքները
- Շուշիի պատմության թանգարանի այցելուների քանակը նվազել է ապրիլյան պատերազմից հետո. Տնօրեն
- Արցախի Գանձասար վանական համալիրին կից կհիմնվի «Մատենադարանի» մասնաճյուղ
- Կազմվել է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագիծը
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Իտալացի մասնագետը՝ Դադիվանքի որմնանկարների մասին. Այստեղ ուրիշ բան կա, որի մասին չգիտեի
- «Արցախի մշակութային արժեքներով հետաքրքրված են օտարերկրյա որոշ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից»
- Մոնսերատ Կաբալիեն, ՌԴ Պետդումայի անդամը և ևս 333 հոգի. Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է Արցախ այցելած անձանց ցուցակը