Ամերիկացի ներդրողներն ավելի շատ են դիտարկում ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները. ԱՄՆ դեսպան
«Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ-ն եղել է Հայաստանի բարեկամը, վերջին 20 տարիներին միասին կարողացել ենք կերտել ամուր ռազմական, քաղաքական, տնտեսական կապեր, նաև կապեր՝ երկու ժողովուրդների միջև»,- ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված ցուցահանդեսի բացմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա հայերենով շնորհակալություն հայտնեց համագործակցության, անկեղծ բարեկամության համար:
Դեսպանի խոսքով, ՀՀ-ԱՄՆ գործընկերությունում կարևոր նեդրում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: 1992 սկսած ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով ՀՀ քաղաքացիների կյանքի բարելավմանն աջակցելու նպատակով հատկացել է 1,1 միլիարդ դոլար:
Ռ. Միլսը նշեց, որ տնտեսական ասպարեզում համագործակցությունը աջակցությունից վերածվում է դեպի առևտրային հարաբերությունների, քանի որ ՀՀ տնտեսության ոլորտում տեղի են ունեցել նշանակալի տեղաշարժեր, աճ:
«Ամերիկացի ներդրողներն ավելի ու ավելի շատ են դիտարկում Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները, վերջին երկու տարում կարողացել ենք 500 հազար դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ մասնավորապես էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում:
Ակնկալում ենք մեծացնել ներդրումները Հայաստանում վերականգնող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզների ոլորտներում»,- ասաց դեսպանը:
Ռ. Միլսը նշեց, որ հպարտության է արժանի հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում: Նրա խոսքով, նշանակալի համագործակցություն ունեն ռազմական ոլորտում, ԱՄՆ կողմից 48 միլիոն դոլարի ներդրում է կատարվել տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան