Բիչախչյանը վստահ է, որ ուղղորդում չկա
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ ծնունդով Արթիկ քաղաքից Մնացական Բիչախչյանի ծնողները գրանցված են Շիրակի մարզում, քվեարկությանը մասնակցելու են Երևանում: «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարեց ոստիկանության պաշտոնյան, բացատրելով, թե ինչու են քվեարկության ընդառաջ ավելացել քաղաքացիների տեղափոխությունները:
«Ես ծնունդով Արթիկից եմ, բայց բնակվում եմ Երևանում: Ինձ հետ ապրում են իմ ծնողները: Նրանք թեպետ հաշվառված են Արթիկում, դիմել են, վերցրել են տեղեկանք, որ քվեարկեն Երևանում»,-ասաց Բիչախչյանը:
Նրա խոսքով, նման դեպքերը շատ են, մեկն ապրում է Երևանում, մյուսը՝ աշխատում:
Բիչախչյանը հերքում է, որ մարդիկ քվեարկության վայրը փոխում են ինչ-որ թեկնածուների ուղղորդելով:
«Ես վստահ եմ, որ չկա նմանատիպ դեպք, որ կարելի է որակել մասայական ուղղորդվածություն ու անօրինականություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արայիկ Հարությունյանն օրեր առաջ մի լուսանկար էր հրապարակել Շենգավիթի անձնագրային բաժնից: Նկարում երևում է, որ մի քանի մարդ հերթ է կանգնել տեղեկանք ստանալու համար:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, լուսանկարը տեսել է, նաև լսել է այդ մարդկանց՝ լրագրողներին տված հարցազրույցները:
«Որևիցե արտառոց դեպք չկա: Մեկն ասում է՝ Գավառից է, մյուսը՝ Կապանից է: Եթե պասիվ են լինում, մենք մեղադրում ենք, ինչու են պասիվ, եթե դիմում են իրենց ընտրական իրավունքն իրացնելու, ասում ենք ինչու են ակտիվ: Ի՞նչ է, հերքո՞ւմ եք, որ Երևանում ապրում են նաև այլ շրջանների բնակիչները»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հավաքագրվել են մոտ 1.700 մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան
- Ընտրացուցակներում առկա է 108 անհատական տվյալի համընկնումով ՀՀ 216 ընտրող. Մնացական Բիչախչյան
- Մնացական Բիչախչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին