Եկել է պետականամետ ուժերի համախմբելու ժամանակը. ՀՎԿ թեկնածու
«Ներքևում հնչող ձայները պետք է հասցվեն բարձր հարթակ և հասարակության հիմնախնդիրները պետք է լուծումներ ստանան»,-այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանը՝ նշելով, որ հենց դրա համար է որոշել մուտք գործել քաղաքականություն:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ բանախոսը նկատեց՝ ազգաբնակչության հետ շփումներում եկել է եզրակացության, որ համատարած անվստահության մթնոլորտ է, մարդիկ կասկածում են, որ իրենց ձայնը կարող է լսելի լինել:
«Մենք պետք է բարձրացնենք մարդկանց ինքնագիտակցությունը՝ նրանց վստահեցնելով, որ ոչ ոք չի կարող վերահսկել իրենց քվեարկություն՝ ոչ հորինված տեսախցիկներով գրիչների, ոչ էլ որևէ այլ միջոցով»,- ասաց Մարիաննա Ֆրունջյանը:
Բանախոսի համոզմամբ՝ եկել է պետականամետ ուժերի և մարդկանց համախմբվելու ժամանակը: «Մենք պետք է հասկանանք, որ աշխատում ենք ժողովրդի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությա ն կարգավորմանը, Մարիաննա Ֆրունջյանը նշեց՝ խաղաղության հասնելու համար շատ խորը, ստրատեգիկ քայլեր է պետք մշակել:
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի ընթացքում բազմաթիվ իրավախախտումներ են հանդիպում. ՀՎԿ թեկնածու
- ՀՎԿ-ն հետընտրական կոալիցիաների մասին կմտածի ընտրությունների արդյունքներից հետո
- ժամանակն է խորհրդարանում քաղաքակիրթ էլիտա ունենալ. ՀՎԿ պատգամավորության թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան