Ուկրաինայում աճուրդում վաճառվել է Լենինի արձանը
Ուկրաինական Չոպ քաղաքում աճուրդում վաճառվել է Լենինի չորսմետրանոց արձանը, որն արժեցել է 254 հազար գրիվեն (ավելի քան 500 հազար ռուբլի): Գումարը քաղաքապետարանին է փոխանցվել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասված է քաղաքապետարանի կայքում:
Նշվում է, որ Ուկրաինայում նմանատիպ աճուրդ առաջին անգամ է անցկացվել: Աճուրդին մեկ մարդ է մասնակցել, ով գնել է արձանը նախնական արժեքով: Չի նշվում, թե ով է գնորդը: Լենինի արձանը տրվել է օգտագործելու իրավունքով:
Ավելի վաղ արձանը կանգնեցված է եղել քաղաքի կենտրոնում, հետո այն տեղափոխել են Վետերանների տուն, այնուհետև ապամոնտաժել են դեկոմունիզացիայի օրենքի շրջանակում: