Հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր կգործեն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ՍԱՊԾ հրավիրված հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներին է ներկայացրել է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համաձայն որոնց 2017թ. հունվարի 2-ից հացը ենթակա է համապատասխանության հայտարարագրման:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դանիելյանը անդրադարձել է հացի և հացաբուլկեղենի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին` ներկայացնելով դրանց ներկայացվող պահանջները:
Նա զգուշացրել է, որ կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումն այլևս անընդունելի է՝ տեղեկացնելով, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Միաժամանակ արտադրողներին ներկայացվել են սննդամթերքի փաթեթավորման նյութերին, բեռնարկղերին և հաց, հացաբուլկեղեն առաքող անձանց ներկայացվող պահանջները:
Բանախոսը արտադրողներին նաև հորդորել է, հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր (խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ) ձեռք բերելիս, անպայման պահանջել և ունենալ դրանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր (համապատասխանության հավաստագրեր) և ձեռք բերման փաստաթղթեր՝ հետագծելիությունը ապահովելու նպատակով:
Բոլոր մասնակիցներին տրամադրվել են չփաթեթավորված հացի հետ առաքվող տեղեկատվական թերթիկի օրինակելի ձևերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան