Արթուր Դավթյան. Նրանք վրիպեցին, իսկ ես լավ կատարեցի իմ առջեւ դրված խնդիրը
Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում արծաթե (հենացատկ) և բրոնզե (նժույգ թափեր) մեդալներ նվաճած Արթուր Դավթյանը եզրափակիչ դուրս էր եկել 4 գործիքից: ՀԱՕԿ պաշտոնական կայքում կարդում ենք, որ սա անակնկալ էր ոչ միայն մարզչի, այլև մարզիկի համար.
«Չէինք սպասում, որ 4 գործիքից եզրափակիչ կանցնեմ: Կատարեցի ամենաբարդ փորձս, իսկ եզրափակիչներում հնարավորինս ձգտում էի մեդալի: Ազատ վարժությունում նախնական գնահատականս ցածր էր, այդ պատճառով մրցանակային տեղ չզբաղեցրի: Զուգափայտերում նույնպես բազային գնահատականս ցածր էր, սակայն լավագույն կերպով կատարեցի վարժությունը:
Նժույգ թափերում ուժեղ մրցակիցներ ունեի: Բայց նրանք սայթաքեցին, իսկ ես լավ կատարեցի իմ առջեւ դրված խնդիրն ու արժանացա բրոնզե մեդալի: Հենացատկում երկրորդ ցատկս այդքան էլ բարդ չէր, առաջինն ավելի լավ էի կատարել»,- ասել է Արթուր Դավթյանը: