ՕՐՕ-ի և «Ելք»-ի՝ ԿԸՀ դիմելու քայլը նախընտրական հնարք է. Էդուարդ Շարմազանով
««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու քայլն, ավելի շուտ նախընտրական հնարք է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա, նախ մի ուժը դիմեց, հետո՝ երկրորդը, որ հետ չմնա. «իրենց մեջ է մրցապայքարը»:
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն արձանագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվությանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին:
Նշենք, ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը:
ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ իրավապահ մարմինները սահմանված կարգով իրենց գործառույթները կատարում են. «Բայց այն աժիոտաժը, վիրավորական պահվածքը, որ եղել է որոշ գործիչների, այդ թվում նաև քաղաքական գործիչների կողմից, անթույլատրելի է: Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել: Կա անմեղության կանխավարկած»։
Նախօրեին ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ-ի դիմումը:
Հարակից հրապարակումներ`
- Ձայնագրությունների հարցով տնօրեններ են հրավիրվել ԿԳՆ
- ՄԻՊ-ն ուսումնասիրել է դպրոցի տնօրենների ձայնագրությունները
- ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
- ԿԸՀ-ն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված ձայնագրությունները
- Դավիթ Հարությունյան. Վտանգավոր երևույթ է լայնածավալ խախտումների պատրանքի ստեղծումը
- ՀՀԿ կենտրոնական շտաբն արձագանքում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին լուրերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին