ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերադառնա իր դիրքեր. Թոմ դը Վաալ
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-«Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն տեսազանգի միջոցով ասաց կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը:
Նրա խոսքով, կարելի է ենթադրել շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում:
«Իհարկե, տվյալ դեպքում դիվանագիտությանն այլընտրանք չկա, հաշվի առնելով Վիեննայի համաձայնագիրը: Բավականին լուրջ, բարձրաստիճան միջազգային դիվանագետներ փորձել են օգնել բանակցային գործընթացին, սակայն այն չաշխատեց: Միգուցե բացակայում էր բավարար միջազգային դիվանագիտական ներգրավածություն, միտվածություն այս աշխատանքի իրականացման համար»,- հավելեց նա:
Թոմ դը Վաալը նշեց, որ անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես օրինակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը, ով պետք է հանձնառու լինի այդ աշխատանքն իրականացնելու համար:
«Սերգեյ Լավրովը լուրջ դիվանագետ է, բայց փաստացիորեն հանձնառություն չի վերցնում աշխատանքի լիարժեք իրականացման համար: Կարծում եմ՝ հիմնական հարցը Մինսկի ձևաչափի ամրապնդումն է, վերադարձը իր դիրքեր և սկսեն վերանայել Վիեննայի համաձայնագիրը: Դա է հիմնական ուղղությունը, եթե չեն ցանկանում, որ հակամարտությունը վերսկսվի»,- ասաց բրիտանացի փորձագետը:
Նա նշեց, որ հաշտեցման, միջնորդման գործընթացում ՌԴ-ն կենտրոնական դերակատարն է:
«Միգուցե ոչ մի բան տեղի չի ունենա, եթե Ռուսաստանը չմասնակցի: Կա այդ կասկածամտությունը և հայկական, և ադրբեջանական կողմերից ներկայացված, որ Ռուսաստանն է և հիմնական հաշտեցնողը, և հրահրողը: Այսինքն՝ կոնկրետ շահեր ունի կոնկրետ կողմերում: Հետևաբար Ռուսաստանը որպես այդպիսին չափազանց կարևոր դեր ունի որպես միջնորդ, հաշտեցնող կողմ: Բայց միայն Ռուսասանը չէ, որ պետք է խնդիրը լուծի: Դա նույնպես ակնհայտ է: Այսինքն եռակողմ համաձայնության ձևաչաձը չափազանց կարևոր է»,- ասաց Թոմ դը Վաալը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին