ԱՄՆ-ն Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց:
Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց:
Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում է ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները:
Նախօրեին նմանատիպ հայտարարություն էր տարածել Իսրայելը` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան կատարելիք ուղևորություններից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան