
Ծառուկյանին 15 միլիարդի ներդրումներ են խոստացել Դուբայի և Քաթարի շեյխերը. «Ժամանակ»
«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երևանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջև ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի և Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն և բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են: