Որոշ ուժեր պղտոր ջրում ցանկանում են ձուկ որսալ. ՀՎԿ թեկնածու
Այս ընտրությունները Ընտրական նոր օրենսգրքի փորձարկում են: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու Կարինե Հակոբյանը:
«Հույս ունեմ, որ հաջորդ ընտրություններին մենք ավելի լավ Ընտրական օրենսգիրք կունենանք: Այլապես տպավորություն է, որ պղտոր ջրում որոշ ուժեր ցանկանում են ձուկ բռնել: Հայ հասարակությունը, լինելով խելամիտ, կկատարի ճիշտ ընտրություն, կընտրի այն մարդկանց, ովքեր իրապես պետք է լինեն խորհրդարանում»,-նշեց նա:
Կարինե Հակոբյանը ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց ուշադրությամբ կարդալ ՀՎԿ-ի նախընտրական ծրագրի 30-րդ կետը, որում էլ նախանշված է ԼՂՀ հակամարտության կարգավորման ճանապարհը. «Տեր-Պետրոսյանը երեկ ասում էր, որ մեր ծրագրում նման կետ չկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան