Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը. նախարար
Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են և արդյունքների դեպքում անպայման կհրապարակվեն,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Վրացական կողմից ստացվել են բավականին լավ պայմաններ, իսկ ռուսական կողմը զեղչեր է սահմանել: Լարսին այլընտրանք կարող է լինել և ավիափոխադրումը, և լաստանավով փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում և այդ տարբերակը որոշ ապրանքների դեպքում ավելի մատչելի է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է հայ-իրանական երկաթգծի կառուցմանը՝ նշեց, որ այն ևս քննարկման փուլում է. «Կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների և կոնկրետ այդ ընկերության հետ: Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»։
Լրագրողները Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից. «Երևան-Արտաշատ հատվածում երկկողմանի երթևեկությունը կկարգավորվի մայիս-հունիս ամիսներին: Երթևեկության կարգավորումից հետո կշարունակվեն կամուրջների բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքները»։
Անդրադառնալով ճանապարհի շինարարության հետ կապված դժգոհություններին՝ նախարարն ասաց, հատվածներ կան, որոնք նախատեսված ժամկետից հետ են մնացել: Նաև նշեց, որ այդ ուղղությամբ աշխատում են կապալառուների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի կոշտ գնահատականները վերաբերում էին Հյուսիս-հարավ ճանապարհի կամուրջների շինարարությանը.Արթուր Առաքելյան
- Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
- Հյուսիս-հարավ. Երևան-Արտաշատ հատվածում երթևեկությունը կբացվի մայիսից
- Կառավարություն կներկայացվեն Վերին Լարսին այլընտրանքային երթուղիների առաջարկություններ
- Վահան Մարտիրոսյանը՝ հայ-իրանական երկաթուղու կառուցման մասին
- Սերժ Սարգսյանը նիստում կարևորել է Վերին Լարսում ԵԱՏՄ երկրների տրանսպորտային միջոցների առանձին անցուղու ստեղծումը