Ավելացել է Էլեկտրաէներգիայի ինչպես ներքին սպառումը, այնպես էլ արտահանումը
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տեղեկացնում են, որ տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է շուրջ 10,4 տոկոս։
Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով։ Այս տարվա հունվար-փետրավար ամիսներին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։
Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն այս տարի Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։