Արցախի նախագահ. Բարեփոխումները պետական համակարգից պահանջում են նպատակասլաց աշխատանք
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծմանը, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
- 69 հազար 540 հոգի կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին. Սրբուհի Արզումանյան
- Արցախի Սահմանադրական հանրաքվեն մեկնարկել է
- Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
- Արցախում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել
- Արցախում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի մինչև օգոստոսի 1-ը