2018թ.-ից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Պաշտպանության նախարարը լինել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, թե 2018-ին նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պաշտպանության նախարարը լինել: Դա կլինի երրորդ անգամը նրա կենսագրության մեջ: Թերթը գրել է, թե շաբաթ օրը Արցախում ունեցած ելույթում Սարգսյանը ուղիղ տեքստով ասել է, որ նման ցանկություն ունի:
«....Այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»,-նախագահի խոսքը մեջբերել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա