Beeline-ը և ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» ծրագրին:
Beeline Հայաստան, Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին և գործատուներին և խթանել սոցիալական ակտիվությունը և լիդերությունը:
Պաշտոնական արարողության ավարտից հետո Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարել է վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը» թեմայով, իսկ Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը ներկայացրել է Ընկերության ռազմավարական արժեքները, տեսլականն ու այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին աշխատանքի անցնելու և կարիերա զարգացնելու համար:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը և փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն ողջունել է ուսանողներին ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին պատրաստելու Համալսարանի ձգտումը, նշելով, որ Beeline-ն աշխատելով ամենա արագ զարգացող ոլորտում, միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով:
Ծրագրի արդյունքում որոշ համալսարանականներ՝ մասնակցելով մրցույթ- ընտրությանը հնարավորություն կստանան աշխատանքի անցնելու Beeline-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին